տուն Քաղաքական Միջազգային ԻՊ-ն ընդգրկուն ահաբեկչական գործողություններ Է պլանավորում Եվրոպայում. Եվրոպոլ

ԻՊ-ն ընդգրկուն ահաբեկչական գործողություններ Է պլանավորում Եվրոպայում. Եվրոպոլ

51
0

Islamic_State_(IS)_insurgents,_Anbar_Province,_Iraq«Իսլամական պետություն» կազմակերպությունը պլանավորում Է ընդգրկուն ահաբեկչական գործողություններ իրականացնել Եվրոպայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին հայտնել Է Եվրամիության ոստիկանական ծառայությունը (Եվրոպոլ):

«Եվրոպան ներկայում բախվում Է վերջին տասը տարվա ընթացքում ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքին»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը հունվարի 25-ին Եվրոպոլի կողմից  տարածվել Է կազմակերպության կայքում: Ըստ գերատեսչության վարկածի, 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունները վկայում են ԻՊ-ի գործունեության ծավալման մասին, որը միջազգային չափեր Է ընդունում եւ ուղղված Է միջազգային ոլորտում հատուկ նշանակության ուժերի ոճով հարձակումներ կատարելուն:

«Օտարերկրյա զինյալների ավելացող թիվը նոր մարտահրավեր Է ստեղծում ԵՄ-ի անդամ երկրների համար»,- նշում են Եվրոպոլում: «ԵՄ-ում նոր ահաբեկչական գործողություններ կարող են տեղի ունենալ ապագայում,-նախազգուշացնում Է ոստիկանական ծառայությունը:-ԵՄ-ի համար հարաճուն անհրաժեշտություն Է դառնում ահաբեկչության, ենթադրվող ահաբեկչական ցանցերի դեմ պատասխան միջոցների ուժեղացումը, ինչպես նաեւ սպառնալիքների իր ռազմավարական ըմբռնման բարելավումը», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: