տուն Քաղաքական Միջազգային ԻՊ-ն չկարողացավ գրաված տարածքներում պետություն ստեղծել

ԻՊ-ն չկարողացավ գրաված տարածքներում պետություն ստեղծել

79
0

The_Pentagon_January_2008«Իսլամական պետության» ահաբեկիչները չկարողացան գրաված տարածքներում լիարժեք պետություն ստեղծել: Նման տեսակետ է հայտնել Իրաքում եւ Սիրիայում գործողությունների մասնակցող ԱՄՆ զորքերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորրենը:

«Այսպես կոչված ԻՊ-ի խալիֆայությունը հենվում է պետության տեսքով գոյություն ունենալու հնարավորության վրա: Փաստն այն է, որ նրանք չեն կարող դա անել»,- ասել է Ուորրենը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը խմբավորման նավթային պահեստների ոչնչացման գործողություն իրականացրեցին, ինչի արդյունքում, ըստ գնդապետի, էներգակիրների վաճառքից զինյալների եկամուտները կրկնակի նվազեցին:

Ըստ ՏԱՍՍ-ի, ապրիլի 3-ին հաղորդագրություններ տարածվեցին, որ ֆինանսական դժվարությունները ջիհադականներին ստիպել են կրճատել իրենց զինյալների աշխատավարձերը: