«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել Իրաքի Մոսուլ քաղաքի 22 խաղաղ բնակիչների: Այս մասին հաղորդել է Al Sumaria հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի բանակի գեներալ Ջոզեֆ Վոթելը հայտարարել է, որ Մոսուլի ազատագրման համար ռազմական գործողությունների վերսկսման պահից ի վեր քաղաքում սպանվել է 800-900 զինյալ:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԻՊ-ի զինյալները խաղաղ բնակիչներին մոտ 4 ամիս պահում էին քաղաքի բանտերից մեկում: