ԻՊ-ի գրոհայինները Աֆղանստանի արևելյան Նանգահար նահանգում գործարկել են FM տիրույթում հեռարձակվող «Խալիֆայության ձայն» (Voice of the Caliphate) ռադիոկայանը։ Այս մասին հայտնում է The International Business Times-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ ծայրահեղականները եթերում հանդես են գալիս հակակառավարական հայտարարություններով՝ կոչ անելով երիտասարդներին համալրել իրենց շարքերը։
Տեղի իշխանությունների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ «Խալիֆայության ձայնը» թույլ կտա գրոհայիններին ավելի արդյունավետորեն հավաքագրել երիտասարդներին։