Միջազգային կոալիցիան հայտարարել է Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք պարագլխի ոչնչացման մասին. հաղորդում է Ria.ru-ն:
Կոալիցիայի ներկայացուցչի խոսքով՝ այդ ահաբեկիչների ոչնչացումը հանգեցրել է խմբավորման ղեկավարության և նրանց տեղեկատվության տարածման գործունեության խախտման:
Ահաբեկիչները սպանվել են դեկտեմբերի 1-ին՝ ռմբակոծությունների հետևանքով: