տուն Լուրեր ԻՊ-ի առաջնորդների մեծ մասը լքել է Մոսուլը

ԻՊ-ի առաջնորդների մեծ մասը լքել է Մոսուլը

102
0

56dfcb94c46188593a8b45ca

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների մեծ մասը փախուստի է դիմել Մոսուլից: Այս մասին հայտնում է Ria.ru-ն` վկայակոչելով Իրաքի դաշնային ոստիկանության օպերատիվ շտաբի գեներալ Ֆարիս Ռադիին:

«ԻՊ-ի առաջնորդների մեծ մասը իրենց ընտանիքների հետ լքել է Մուսուլը և Իրաքի տարածքը` մեկնելով Սիրիա: Ծայրահեղականների շարքերում այս հանգամանքը տարաձայնությունների տեղիք է տվել: Նրանք սկսել են արդեն բարձրաձայնել իրենց դժգոհությունների մասին: Նրանց բարոյական ուժը շատ է թուլացել է»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին փախուստի է դիմել Մոսուլից: