տուն Լուրեր ԻՊ-ի առաջնորդը փախել է Մոսուլից

ԻՊ-ի առաջնորդը փախել է Մոսուլից

95
0

Abu-Bakr-al-Baghdadi

Իրաքի բանակը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի` Մոսուլից փախուստի մասին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մոսուլում սկսված ազատագրման գործողություններից ի վեր սպանվել է ԻՊ-ի ավելի քան 2 հազար զինյալ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Աբու Բաքր ալ Բաղդադին զինյալներին կոչ էր արել չնահանջել Մոսուլից և պատասխան ուժ կիրառել նաև թուրքական զինված ուժերի դեմ: