տուն Լուրեր ԻՊ-ի առաջնորդը կոչ է արել զինյալներին չնահանջել Մոսուլից

ԻՊ-ի առաջնորդը կոչ է արել զինյալներին չնահանջել Մոսուլից

106
0

baghdadi-629695

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին զինյալներին կոչ է արել չնահանջել Մոսուլից: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում կատարելով France Presse-ին:

Աղբյուրի տվյալով՝ սա դարձել է ալ Բաղդադիի առաջին հայտարարությունը Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր: Նախօրեին իրաքյան ուժերը մտել են Մոսուլ: Հայտնի չէ, թե արդյոք խմբավորման առաջնորդը գտնվում է քաղաքի տարածքում, թե ոչ: Սակայն բրիտանական Independent պարբերականը նախօրեին գրել էր, որ ալ Բաղդադին Մոսուլում է:

Reuters գործակալության տվյալներով էլ՝ ահաբեկչական խմբավորման պարագլուխը զինյալներին կոչ է արել պատասխան ուժ կիրառել նաև թուրքական զինված ուժերի դեմ: