տուն Լուրեր ԻՊ-ի ահաբեկիչներն Իրաքում գնդակահարել են Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին

ԻՊ-ի ահաբեկիչներն Իրաքում գնդակահարել են Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին

151
0

2

Առնվազն 12 մարդ է սպանվել Իրաքում Մադրիդի «Ռեալի» երկրպագուների դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով, հայտնում է Sports.ru-ն:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Բակուբա քաղաքում, որը մայրաքաղաք Բաղդադից գտնվում է 60 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ չորս ահաբեկիչ հարձակում է գործել Մադրիդի «Ռեալի» երկրպագուների դեմ և կրակ բացել: Նախնական տվյալներով սպանվել է` 12, վիրավորվել    8  մարդ:

Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել, առայժմ ոչ ոք չի ձերբակալվել: Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչության պատասխանատուն «Իսլամական պետություն» խմբավորումն է: