«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն առաջին անգամ անդրադարձել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ Նահանգների ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո. հաղորդում է Reuters գործակալությունը:
Խմբավորման ներկայացուցիչ Աբի ալ Հասան ալ Մուհաժերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սնանկ է համարվում և «Նահանգների մոտալուտ վախճանը բոլորին է ակնհայտ»:
Ահաբեկիչը հավելել է. «Որևէ ապացույց հարկավոր չէ հաստատելու այն փաստը, որ ԱՄՆ-ն ղեկավարվում է ապուշի կողմից, ով չգիտի` ինչ է Սիրիան կամ Իրաքը, կամ իսլամը»: