Նինվե նահանգի տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ` ԻՊ-ն օգոստոսի 23-ին ինը մարդու ցած է նետել բարձրահարկ շենքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Մոսուլ քաղաքում: Նրանք մեղադրվել են միասեռականության մեջ: Ահաբեկիչները քաղաքի բնակիչներին հավաքել են, որպեսզի ա կանատես լինեն այսպես կոչված «մեղադրյալների դատաստանին»:
Իրաքյան բանակը նախօրեին «Իսլամական պետության» ավելի քան 71 ապստամբների է ոչնչացրել Անբարի նահանգում, ինչպես նաև Սամարրա քաղաքի և մայրաքաղաք Բաղդադի մերձակայքում: Բացի դրանից, վնասազերծվել է ավելի քան 40 պայթուցիկ սարքավորում: