տուն Քաղաքական Միջազգային ԻՊ գրոհայինները ռուսական ավիահարվածներից թաքնվում են մզկիթներում

ԻՊ գրոհայինները ռուսական ավիահարվածներից թաքնվում են մզկիթներում

66
0

US Turkey Islamic StateՌուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները ռուսական ավիահարվածներից թաքնվում են մզկիթներում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեղեկություններ ունենք, որ ահաբեկիչները թաքնվում են մզկիթներում։ Մենք նաեւ տեղեկություններ եւ տեսանյութեր ունենք, որ ահաբեկիչները իրենց տեխնիկան թաքցնում են մզկիթների մոտակայքում»,- հայտարարել է Անտոնովը։

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը երբեք հարվածներ չի հասցնի ոչ ռազմական օբյեկտներին։