Համաձայն Իրաքի բանակի հաղորդագրության` ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել խմբավորման 47 անդամի` Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող Բայջի քաղաքի մոտակայքում մարտադաշտը թողնելու և փախչելու համար, հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ն հաստատել է խմբավորման երկրորդ դեմքի` Աբու Մութազա ալ-Քուրեյշիի սպանության լուրը: