տուն Քաղաքական Միջազգային ԻՊ գրոհայինները լքում են իրենց դիրքերը եւ փորձում են Եվրոպա անցնել

ԻՊ գրոհայինները լքում են իրենց դիրքերը եւ փորձում են Եվրոպա անցնել

51
0

fr vsՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը վստահ է, որ Սիրիայի գրոհայինները լքում են իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները։  Նա հայտարարել է, որ 600 վարձկան զինյալներ լքել են իրենց դիրքերը եւ փորձում են Եվրոպա անցնել։

Կարտապոլովի խոսքով՝ «հետախուզությունն արձանագրել է, որ գրոհայինները լքում են իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները»։

«Նրանց շարքերում խուճապ է։ Սկսվել է դասալքությունը։ Մոտ 600 վարձկաններ թողել են իրենց դիրքերը եւ փորձում են Եվրոպա անցնել»,- ասել է գեներալը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։