Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության » գրոհայինները վերսկսել են քրդական զինված ուժերի դեմ հարցակումները, որի ընթացքում քիմիական զենք են կիրառում: Նրանք մեկ ու կես տարվա ընթացում առնվազն 10 անգամ քիմիական զենք են օգտագործել, գրում է Telegraph-ը:
« ԻՊ գրոհայինները, այս վեց շաբաթների ընթացքում ավելի քան տասը հարձակում են իրականացրել, որի ընթացքում քիմիական զենք են օգտագործել: Ակնհայտ է, որ նրանք քիմիական զենք ունեն և հաճույքով օգտագործում են դա»,- ասել է բրիտանական բանակի նախկին գնդապետ Համիշա դե Բրետոն Հորդոնը: