տուն Քաղաքական Միջազգային ԻՊ-ը պատասխանատվություն է ստանձնել Դամասկոսի մզկիթի մոտակայքում պայթյունի համար

ԻՊ-ը պատասխանատվություն է ստանձնել Դամասկոսի մզկիթի մոտակայքում պայթյունի համար

96
0

Islamic_State_(IS)_insurgents,_Anbar_Province,_IraqԱհաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մզկիթի մոտակայքում ականապատ մեքենայի պայթյունի համար:  Սիրիայում մարդու իրավունքների վերահսկողության խորհրդի իրավապաշտպանների տվյալներով, պայթյունի հետեւանքով 20 մարդ է զոհվել, իշխանությունների պաշտոնական տվյալներով` կրկնակի պակաս:

Կիրակի երկու պայթյուն է որոտացել քաղաքի հարավային ծայրամասում Սեիդ Զեյնաբ շիա թաղամասում:  Առաջին պայթյունը թաղամաս մուտքի մոտ կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը, իսկ երկրորդից հետո փողոցներից մեկում օդ է բարձրացել պայթուցիկով լցոնված մեքենան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Reuters-ը նշում է, որ սա այս տարվա ընթացքում ԻՊ-ի արդեն երրորդ գրոհն է այդ թաղամասում, որը շրջապատում է շիա գլխավոր սրբավայրերից մեկը:

Այս ահաբեկչության համար ԻՊ-ի պատասխանատվության մասին հայտնել է   Al-Arabiya ալիքը` վկայակոչելով արմատականների տեղեկատվական աղբյուրներին: ԻՊ-ը պնդում է, որ մզկիթի մոտ երկու մահապարտ է պայթել, իսկ հետո` պայթուցիկով մեքենան:   Reuters-ը պարզաբանում է, որ ԻՊ-ի արմատական սուննիները իսլամի շիա ուղղությունը հերձվածողական են համարում:

Դամասկոսից բժիշկների տվյալներով, ահաբեկչության հետեւանքով մոտ 50 մարդ վնասվածք է ստացել:

Միաժամանակ Մարդու իրավունքների վերահսկողության խորհուրդը ենթադրում է, որ զոհերի թիվը մեծանում է այն բանի հետ կապված, որ շատ տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում: Իրավապաշտպանների տվյալներով, ահաբեկչական գործողության զոհերի թվում 13 խաղաղ բնակիչ կա եւ կառավարությանն աջակցող զինված խմբավորումների վեց մարտիկ: