Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է ահաբեկչական նոր համաշխարհային ցանց ստեղծել. այս մասին TASS-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Խմբավորումը և դրան կցված ահաբեկչական այլ կազմակերպություններ որպես գլոբալ ռազմավարական նպատակ՝ մտադիր են ահաբեկչական նոր համաշխարհային ցանց ստեղծել: Այդ մասին են վկայում նրանց կողմից իրականացված վերջին ահաբեկչությունների բնույթը և աշխարհագրությունը»,- ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենը:
Պաշտոնյայի խոսքով՝ ահաբեկիչների գործողությունները որակվում են որպես ամբողջ մարդկությանն ուղղված մարտահրավեր: