«Ալլահից բացի օրենք սահմանողի ընտրելն անհավատություն է»: «Հանրաքվեին «այո» ասողներն էլ են անհավատ, «ոչ» ասողներն էլ: Մուսուլմանները պետք է ոչ մի պարագայում ընտրատեղամասեր չգնան, հեռու մնան ընտրատեղամասերից, թշնամանք հայտարարեն քվեարկողների դեմ»,— ահաբեկչները նման հայտարարություն են տարածել ԻՊ Rumiyah ամսագրի 8-րդ համարի թուրքերեն տարբերակում:
ԻՊ-ը խմբավորումը կոչ է արել Թուրքիայում գտնվող ազգայնականներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի օրը հարձակումներ իրականացնել ընտրատեղամասերի վրա: