տուն Քաղաքական Միջազգային Ինտերպոլը 50 միլիոն դոլարի կեղծ ապրանք է հայտնաբերել

Ինտերպոլը 50 միլիոն դոլարի կեղծ ապրանք է հայտնաբերել

113
0

h

Ինտերպոլի, ինչպես նաև ասիական մի շարք երկրների իրավապահ և մաքսային ծառայությունների իրականացրած համատեղ գործողության արդյունքումառգրավվել է շուրջ 50 միլիոն դոլարի կեղծ ապրանք: Այս մասին նշվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Բացի դրանից, կեղծ ապրանքների արտադրության ու իրացման կասկածանքով ձերբակալվել կամ հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 600 մարդ:

Ձերբակալություններ են տեղի ունեցել Կամբոջիայի, Հնդկաստանի, Ֆիլիպինների, Հարավային Կորեայի, Ֆիջիի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Վիետնամի և Չինաստանի, մասնավորապես՝ Հոնկոնգի տարածքում:

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է այս տարվա մայիսին, սակայն այդ մասին հաղորդվում է միայն այժմ: