Քիմ Քարդաշյանն Instagram-ում մասսայականության տեսակետից առաջ է անցել Բեյոնսեից: Նրա էջը 44,1 մլն բաժանորդ ունի, իսկ դա նշանակում է, որ նա առաջինն է. համեմատության համար` Բեյոնսեն 44 մլն բաժանորդ ունի, գրում է Lenta.ru-ն:
Մասսայականություն վայելող բլոգերներ են համարվում նաև Թեյլոր Սվիֆթը, դերասանուհի Սելենա Գոմեսը, երգիչ Ջասթին Բիբերն ու կրկին` Քարդաշյան ընտանիքի 3 անդամներ Քենդալ Ջեները, Քայլի Ջեներն ու Քլոե Քարդաշյանը: