Instagram-ից ֆեյքային օգտահաշիվների հեռացումից հետո բազմաթիվ կատարողներ զրկվել են միլիոնավոր լայքերից իրենց էջերում: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Այսպես, Ջասթին Բիբերը 24 ժամվա ընթացքում զրկվել է իրեն հետևողների 15%-ից կամ 3,5 մլն օգտահաշվից:
Քիմ Քարդաշյանը կորցրել է 1,3 մլն օգտահաշիվ: Այս պահին Instagram-ում նրան հետևում է 22,2 մլն օգտատեր: Նա ամենահայտնի մարդն է այդ սոցցանցում: Բիբերն իջել է երրորդ հորիզոնական: Երկրորդ տեղում է Բեյոնսեն է: Նա կորցրել է 866 լայք:
Հայտնի մարդկանց նախկինում էլ էին մեղադրում կեղծ օգտահաշիվներով սեփական վարկանիշը բարձրացնելու մեջ: Instagram-ն այդ մեղադրանքներն ապացուցեց: