Instagram ծառայությունը, որը մասնագիտացած է համացանցում լուսանկարներ տեղադրելու հարթակ տրամադրելով, նոր հավելված է թողարկել Windows Phone-ի համար։ Ընկերության բլոգում ասվում է, որ Android օպերացիոն համակարգերով գործող սարքերի համար հավելվածը թողարկվել էր դեռ 2012 թվականի մարտին։ Այս պահին ծառայությունից օգտվում է 150 միլիոն մարդ։
«Մեր նպատակն է հնարավորություն տալ բոլորին՝ ֆիքսել շուրջ բոլորը տեղի ունեցող իրադարձությունները և կիսվել այդ պահերով մյուսների հետ։ Այդ պատճառով մեր թիմը համառորեն աշխատում էր, որպեսզի Instagram-ը հասանելի լինի նաև Windows Phone-ի համար»,- ասվում է հայտարարության մեջ։