տուն Լուրեր Ինպես են դատավորները գործը շուտ փակում Հայաստանում

Ինպես են դատավորները գործը շուտ փակում Հայաստանում

123
0

170113_21

Դատական համակարգի բացակայության, դատավորների շտապ գործն ավարտելու, շուտափույթ մեղադրվողներից ձերբազատվելու մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Այս գործը գտնվում է դատավոր Աղասի Մկոյանի տիրույթում: Սկզբանական շրջանում դատավարությունը նորմալ հունով առաջ էր գնում, մոտավորապես 7-8 ամիսների ընթացքում: Ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ որոշվեց, որ ապրիլի 2-ից դատավոր Աղասի Մկոյանը քրեական տիրույթից պետք է տեղափոխվեր քաղաքացիական, և գործը պետք է շուտ ավարտին հասցներ»:

Հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդի Թովմաս Մաթևոսյանը մահացել է ոչ թե դանակի հարվածից, այլ բժիշկների սխալ ներարկումից, հայտարարեց փաստաբանը: «Վանաձորում մեղադրյալի ու հանգուցյալի վեճը անցել է ծեծկռտուքի, որից հետո մեղադրյալը դանակով հարված է հասցրել հանգուցյալի որովայնի ձախ հատվածին: Միջազգային փորձագիտական բժիշները եզրակացություն են կատարել, որ այդպիսի հարվածի դեպքում այնքան արյուն, որը կուտակվել էր հանգուցյալի մոտ, կկուտակվի միայն 3-4 ժամ հետո: Իսկ դանակի վնասվածքից հետո 20 րոպե անց հանգուցյալը մահացել է: Սա խոսում է միայն մի բանի մասին, որ բժիշկները սխալ ներարկում են արել, իսկ դատաբժշկական ոլորտը մեզ մոտ բացակայում է»:

Մեղադրյալը չի հիշում, որ դանակով հարվածել է հանգուցյալին, սակայն, ականատես է եղել, որը դատարանում ներկայացրել է իր տեսածը, ասաց Տիգրան Աթանեսյանը: «Ականատեսի ներկայացրածով, Թոմվասը վնասվածքը ստանալուց հետո ինքն է գնացել ու պառկել պատգարակի վրա: Խոսել է բժիշկների հետ: Ներարկումից հետո կտրուկ վիճակը վատացել է և 20 րոպե անց նա մահացել է: Բժիշկները հայտարարում են, որ սուտ է այդ ամենը, և Թովմասին գտել են կլինիկական մահվան շեմին, որ որ իրենց ներարկումները իզուր են եղել»: