տուն Լուրեր Ինքնիշխան պետության դեմ ագրեսիա. Պուտինի արձագանքը՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծմանը

Ինքնիշխան պետության դեմ ագրեսիա. Պուտինի արձագանքը՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծմանը

128
0

put700

Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները համարվում են ագրեսիա, որը վնաս է հասցնում թե՛ ռուս-ամերիկյան հարաբերություններին և թե՛ ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարին. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքը հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները համարում է ինքնիշխան պետության դեմ ագրեսիա, որը խախտել է միջազգային իրավունքը, այն էլ՝ մտացածին պատրվակով»,- ասել է Պեսկովը:

ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ «սիրիական բանակը չունի քիմիական զենքի պաշարներ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի հարվածները Իդլիբ նահանգում քիմիական հարձակման պատասխանն է:

Նշենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծումից հետո, կասեցրել է ԱՄՆ-ի հետ Սիրիայում միջադեպերի կանխարգելման և ավիացիայի անվտանգ թռիչքներ ապահովելու մասին հուշագիրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամերիկյան նավերը թևավոր հրթիռներով հրթիռակոծել են Սիրիան: ԱՄՆ-ը գործարկել էր Tomahawk տեսակի շուրջ 50 հրթիռ՝ դրանք արձակելով Հոմսում գտնվող Սիրիայի կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ:

Տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ դրանք պատժիչ նշանակություն ունեն: