տուն Լուրեր Ինքնատիպ երեկոյան զգեստներ՝ «Անկասա» բրենդից

Ինքնատիպ երեկոյան զգեստներ՝ «Անկասա» բրենդից

156
0

Նրբաճաշակություն, նրբագեղություն, ինքնատիպ լուծումներ՝ դիզայներ Աննա Սուքիասյանի «Անկասա» բրենդի հագուստներն այսպես կարելի է  բնութագրել:

Դիզայներն առաջարկում է երեկոյան  բազմազան  զգեստներ  տարբեր ճաշակի կանանց:

«Անկասա» բրենդի երեկոյան զգեստներն աչքի են ընկնում ոչ միայն  տարբերվող դիզայնով, այլեւ որակյալ կտորների օգտագործմամբ: Դիզայներն աշխատում է լավագույն ու շատ հմուտ 7 դերձակի հետ, որոնցից երկուսի  հետ զրուցեց Araratnews.am-ը:

Թամար Օհաննես՝ լիբանանահայ դերձակ: Երկար տարիներ համագործակցել է Էլի Սաաբի,  Այիշա Հաշմի աշխարհահռչակ դիզայներների, ապա` Աշի ստուդիայի հետ:

Բեյրութում  Աննա Սուքիասյանի հետ ծանոթանալու հետո Թամար Օհաննեսը վերադարձել է Հայաստան  եւ որոշել  համագործակցել դիզայների հետ:  «Բավական հեշտ է աշխատել Աննա Սուքիասյանի հետ, քանի որ նա դրսեւորում է պրոֆեսիոնալ մոտեցում: Միայն այն, որ հագուստի համար օգտագործում ենք բարձրակարգ եւ բնական կտորներ, ասածիս լավագույն ապացույցն է»,— ասաց  Թամար Օհաննեսը:

Հմուտ դերձակը հավաստիացնում է՝ կան բոլոր  նախադրյալները «Անկասա»-ի՝ միջազգային այլ բրենդների հետ մրցելու համար:

«Անկասա»-ի  հմուտ մյուս դերձակն Անուշ Դանիելյանն է. ուսանել է Սանկտ Պետերբուրգում, աշխատել Ռուսաստանում տարբեր դիզայներների հետ: Արդեն մի քանի տարի է` համագործակցում է «Անկասա»-ի հետ: Նրան  հիացնում է Աննա Սուքիասյանի միտքը, մոտեցումը, ճաշակը, գունային համադրությունը, աշխատանքի որակը: «Բազմագույն, մեկը մյուսից տարբերվող հագուստ, կտորի ճիշտ ընտրություն ու ամենակարևորը՝ «Անկասա» բրենդը բնավորություն ունի»,— անկեղծանում է պրոֆեսիոնալ  դերձակը:

«Անկասա» բրենդի հագուստը ոչ միայն բազմազան է, այլեւ մատչելի ու հարմար յուրաքանչյուրին:

Զգացե՛ք «Անկասա» –ի շունչը: Հասցեն անփոփոխ՝  քաղաք Երեւան, Խորենացի փողոցի 2-րդ նրբանցք:  Հեռախոսահամար՝  098728944: