Համացանցում հայտնվել է տարօրինակ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է անհայտ թռչող օբյեկտը մեծ արագությամբ և անսովոր հետագծով անցնում Airbus A330 ինքնաթիռի կողքով, որի ուղևորներից մեկն էլ տեսանկարահանել է այն:
Նշվում է, որ ինքնաթիռը գտնվել է 10,5 կմ բարձրության վրա, իսկ այդ անճանաչելի թռչող օբյեկտը՝ ավելի բարձր: Համացանցի օգտատերերն առաջ են քաշել տարբեր վարկածներ: Ոմանք կարծում են, որ դա «Բուկ» համակարգի կամ UPD-ի հրթիռ է, կամ էլ նույնիսկ այլմոլորակային:
Իրատեսական է համարվում այն կարծիքը, որ դա մեկ այլ օդային միջանցքում հայտնված ինքնաթիռ է: