տուն Լուրեր Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում. նախագծում փոփոխություններ են կատարվել

Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում. նախագծում փոփոխություններ են կատարվել

108
0

Vardan-Poghosyan

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանն այսօր Ազգային Ժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ տեղեկացրեց՝ Սահմանադրության մեջ ամրագրվել է՝ ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

Հիշեցնենք՝ նոր նախագծով ինքնաբուխ հավաքների անցկացման համար անհրաժեշտ էր ողջամիտ ժամկետներում իրազեկում ապահովել: Շատերի կողմից այն ընկալվեց որպես հավաքների ազատությունը սահմանափակելուն ուղղված փոփոխություն: Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, սակայն, տեղեկացրեց՝ այդ կետը փոփոխվել է եւ այլեւս ինքնաբուխ հավաքների անցկացման համար իրազեկում չի պահանջվում: