տուն Լուրեր «Ինեկոբանկ» ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունները միավորվում են

«Ինեկոբանկ» ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունները միավորվում են

194
0

logo

Ս.թ. ապրիլի 26-ին ՀՀ Կենտրոնական Բանկը հաստատեց «Ինեկոբանկ» ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունների միջև կնքված միացման պայմանագիրը:

Երկու բանկերի միացման գործընթացը սկսվել էր 2015թ. դեկտեմբերից՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ «ՊրոԿրեդիտ» միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ:

«Երկու բանկերի ինտեգրացիոն գործընթացներն արդեն մոտենում են ավարտին և 2016թ. մայիս ամսից միացյալ բանկը հանդես կգա «Ինեկոբանկ» բրենդի ներքո: Երկու բանկերի ուժեղ կողմերի ինտեգրացիայի շնորհիվ Ինեկոբանկը ձեռք բերեց ավելի բարձրակարգ մասնագետներ, արդյունավետ ներքին գործընթացներ և գրավիչ պրոդուկտներ:

Ինեկոբանկն արդեն 2-րդ տարին անընդմեջ, հանդիսանալով հայաստանյան բանկերի մեջ բացարձակ առաջատարը կապիտալի և ակտիվների շահութաբերության ցուցանիշներով, ՊրոԿրեդիտ բանկի ձեռք բերումից հետո գրանցեց լուրջ հաջողություններ մի շարք ուղղություններով ևս: Միավորման առաջին իսկ արդյունքն եղավ Միկրո եւ ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար, այդ թվում՝ մասնաճյուղային ավելի լայն ցանցի միջոցով: Բանկի կապիտալը գործարքից հետո զգալիորեն աճեց՝ գերազանցելով ՀՀ ԿԲ կողմից սահմանված նվազագույն շեմը, որի ապահովման համար սահմանված էր վերջնաժամկետ մինչև 31.12.2016թ.-ը», — նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը:

 

Հիմնադրված 1996թ.-ին՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը անհատ հաճախորդների, Միկրո և ՓՄՁ ոլորտի հաճախորդների համար՝ սպասարկելով 200.000-ից ավելի անհատ և 9000-ից ավելի բիզնես հաճախորդների: Առաջին բանկն է Հայաստանում, որ ներդրել է ապառիկ առևտրի վարկավորման ծառայությունը՝ խթանելով սպառողական ապրանքների շուկայի զարգացմանը: Համագործակցում է 30-ից ավելի միջազգային ներդրողների հետ: