Ազգային ժողովը շարունակում է քառօրյա աշխատանքները: Նիստի մեկնարկին քվեարկության դրվեց Կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որն ընդունվեց 95 կողմ, 7 դեմ ձայներով: Քվերարկության ավարտին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին կոչ արեց չաղմկել և հանգստանալ. «Ինձանից աջ կողմը աղմկնում է, պատճառը չգիտեմ, հանգստացեք»: