ԱԺ հին կազմից նոր խորհրդարանում մոտ 30 պատգամավոր այլեւս չի լինի, սակայն դա չի մտահոգում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ԱԺ այգում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ մեր բոլոր խորհրդարանները միշտ էլ որակով են եղել. «Մենք նոր կազմավորվող պետություն ենք, ու խորհրդարանի կազմը գնալով ավելի պարզ ու շիտակ է դառնում, առավելեւս այս ընտրություններն ու միջադեպերը վկայում են այդ մասին: 10 տարի առաջ պայքարը ուրիշ էր՝ բազմաթիվ քաղաքական ուժեր ոտքի էին կանգնել ու ուզում էին գալ ԱԺ, ինչքան մոմենտներ, պահեր կային, որ մեր ժողովրդին անհասկանալի էին, գնալով պայմանները լավանում են»:
Արդյոք նա կցանկանա՞ կրկին լինել ԱԺ նախագահի պաշտոնում, Գալուստ Սահակյանի պատասխանը միանշանակ էր. «Եթե անկեղծ հարց եք տալիս, ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան: Չեմ սիրում այդ մրցությունը, որ հայ ժողովրդի մեջ կա՝ բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ. ցանկացած հայի, որ մի փոքր 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ ավելի բարձր դասարան է գնացել, մի քիչ եթե խորանանք, բոլորն ուզում են թագավոր դառնալ եւ նախագահներ: Այդքան մի մեծ բան չէ պաշտոն ունենալ-չունենալը»,-a1plus.am-ի փոխանցմամբ՝ նշել է Գալուստ Սահակյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: