Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ամփոփեց 2015 թվականը, ներկայացրեց էներգետիկ ոլորտում կատարված ներկրումներն ու արտահանումները:
Նախարարի հավաստմաբ՝ 2015 թվականին արատադրվել է շուրջ 7 մլդ 798 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա, 2014 թվականից 48 մլն կվ/ժամ ավելի: Սեփական կարիքների համար օգտագործվել է մոտավորապես 333 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա, էլէկտրական ցանցեր մուտք է գործել 6 մլդ 206 մլն, վերջինիս կողմից սպառողներին առաքվել է 5 մլդ, 523 մլն: Իսկ շուրջ 1 մլդ 422 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա արտահանվել է:
Ինչ վերաբերում է ներկրումներին՝ բնական գազի ներկրումը Ռուսաստանից Հայաստան նվազել է 1մլդ 920 մլն, իսկ Իրանից՝ 371.3 մլն:
Երվանդ Զախարյանը նաև նշեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում 2015թ. արձանագրվել է էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների կրճատում՝ 11,1 տոկոս.«2015 թվականը ծանր տարի էր՝ կապված թանկացումների հետ, ինչը ոչ ցանկալի երևույթ էր: Ունեինք ոչ արդյունավետ կառավարվող համակարգ: ՀԷՑ-ը թույլ էր տալիս բավականին կորուստներ, ինչը պայմանավորված էր ոչ արդյունավետ կառավարմամբ»:
Ինչ վերաբերում է նոր սեփականատեր «Տաշիր գրուպ»-ի աշխատանքին՝ նախարարը նշեց.«Վերջին ամիսներին ընկերությունը բավականին լուրջ աշխատանք է տարել: Հիմա լուրջ սպասելիքներ ունենք ընկերությունից, ներդրումային ծախսերի նպատակային օգտագործմամբ կունենանք ֆինանսապես կայուն և տեխնիկապես վերազինված համակարգ»:
Վերջում նախարարը անդրադարձավ տարիքի պատճառով չպաշտոնավարելու մասին խոսակցություններին.«Այդ բոլոր խոսակցությունները պատի տակի բամբասանքներ են: Ինձ համար անսպասելի էր. թերթը նշում է, որ 70 տարիս լրանում է: Ինձ համար անսպասելի մի բան բացահայտեցի, որովհետև 70 տարին ինձ մոտ առաջին անգամն է լինում և բավականին հետաքրքիր տարիք է, հաջորդը՝ պաշտոնները տարիքային սահմանափակումներ չունեն և վերջինը՝ ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ»: