տուն Լուրեր Ինձ համար զարմանալի է Տավարացյանի երդմնակալության կազմակերպումը

Ինձ համար զարմանալի է Տավարացյանի երդմնակալության կազմակերպումը

120
0

Մենք իրավունք չունենք որևիցե եղանակով ներխուժել դատավորների ընդհանուր ժողովի հարցերի մեջ։ Այս մասին «Իմ քայլը» խմբակցության ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ում տեղի ունեցող իրադարձություններին։

Նա նկատեց, որ ԲԴԽ-ն այն եզակի մարմինն է, որը ձևավորվում է երկու կառույցների կողմից, և խորհրդարանում իրենք փորձել են այնպիսի թեկնածուներ ներկայացնել, որոնք ոչ միայն «Իմ քայլի», այլև բոլոր խորհրդարանական խմբացությունների աջակցությունն են վայելում։

«Մենք իրավունք չունենք որևիցե եղանակով ներխուժել դատավորների ընդհանուր ժողովի հարցերի մեջ, որովհետև դա կդիտարկվի որպես սահմանադրական մի շարք նորմերի խախտում, բայց ինչ վերաբերում է երեկվա ընտրությանը, չեմ կարող անդրադառնալ ընտրված դատավորներին, որովհետև դատավորների ընդհանուր ժողովի որոշումը, եթե այն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, պետք է հարգել, բայց ինձ համար առնվազն զարմանալի է մեկ տարի անց այդ երդմնակալության կազմակերպումը, երբ, կարծես թե, նախկինում տիկին Տավարացյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում, և դա մնացել էր անհետևանք։ Սա որոշակի առումով անհասկանալի և գուցե բավականին լավ նյութ է իրավաբանական հետազոտություններ իրականացնելու համար»,- ասաց նա՝ նկատելով, որ այս գործընթացը որևիցե կերպ չի կարող բարձրացնել ԲԴԽ հեղինակությունը։