տուն Լուրեր Ինձ համար կարևոր է, թե ինչ ունենք ասելու աշխարհին. Հասմիկ Պողոսյան

Ինձ համար կարևոր է, թե ինչ ունենք ասելու աշխարհին. Հասմիկ Պողոսյան

142
0

հասմիկ-պողոսյան

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ տարվա ամփոփիչ ասուլիսին անդրադարձավ նախարարության 2014թ. ձեռքբերումներին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, Պողոսյանն ասաց, որ ինձ համար կարևոր է, թե ինչ ունենք ասելու աշխարհին:

«Ինձ համար շատ կարևոր է նաև այն, թե մենք ինքներս մեզ ինչ պետք է ասենք: Ես կարծում եմ` մեր ասելիքն այն կլինի, թե ինչպես ենք մենք ապրել այս 100 տարվա ընթացքում: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հասարակական-մշակութային հատվածը իրականացնի «Քեզ հետ, Հայաստան» ծրագիրը»,- ասաց նա:

Հասմիկ Պողոսյանն ընդգծեց նաև, որ կարևոր են Ցեղասպանության թեմայով ցուցադրությունները: Նա նշեց, որ ցուցադրություններ եղել են Վենետիկի բիենալեում, Պեկինի միջազգային բիենալեում, բոլոր միջազգային տոնավաճառներում: Մենք ունենք հաջողված փորձ Ֆրանկֆուրտի տոնավաճառում, որտեղ հրավիրել էինք բազմաթիվ աշխարհահռչակ արվեստագետների: