ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում շնորհավորեց երեխաների տոնն ու պատասխանեց էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցին:
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով բոլոր քաղաքական ուժերը զբաղվում են: Ինձ համար կարևոր չէ` 17 դրամով կթանկանա, թե ընդհանրապես չի թանկանա, որոշումը պիտի այնպիսին լինի, որ համոզիչ լինի հասարակության համար»:
Հարցին, թե ինչու ենք թույլ տալիս, որ ռուսական ընկերությունները պայմաններ թելադրեն և ամեն տարի գին բարձրացնեն, Սահակյանը պատասծանեց, որ ռուսական ընկերությունները պայմաններ չեն թելադրում.
«Ռուսական կլինի, թե այլ երկրի, դա բիզնես է, որն իրականացվում է Հայաստանում»: Պնդմանը, թե ինչո՞ւ քաղաքացին պետք է իր գրպանից վճարի ՀԷՑ-ի թանկարժեք գնումների համար, ԱԺ նախագահն ասաց, որ նման ծախսեր չկա. «Դա պարզապես թելադրված միտում է իրավիճակը ավելի ուրճացնելու համար: Որևէ ծախս չկա, որի համար հասարակությունը պարտավորվի վճարել: Ոչ մի բնակչի վճարումների հետևանքով ճոխություններ չեն եղել»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:
Մանրամասները` տեսանյութում: