տուն Լուրեր Ինձ համար Աստվածաշունչ չէ, որ, ասենք, գիշերը չքնեի՝ նստեի կարդայի. Ն...

Ինձ համար Աստվածաշունչ չէ, որ, ասենք, գիշերը չքնեի՝ նստեի կարդայի. Ն Զոհրաբյանը՝ ԸՕ-ի մասին

113
0

Naira

Երեկ երեկոյան Վենետիկի հանձնաժողովի կայքում  հրապարակվեց Ընտրական նոր օրենսգիրքը: Դրանից անմիջապես հետո մամուլում հայտնվեցին օրենսգրքի թարգմանված հատվածական մասերը: Իսկ այսօր Կառավարության նիստում հաստատվեց Ընտրական նոր օրենսգիրքը: Այն արտահերթ կարգով կներկայացվի ԱԺ-ին:

Araratnews.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ  դեռևս շատ հպանցիկ է նայել նոր օրենսգիրքը. «Որովհետև, երեկ ուշ երեկոյան է  հրապարակվել: Ինձ համար Աստվածաշունչ չէ, որ, ասենք, գիշերը չքնեի՝ նստեի կարդայի: Ես կարծում եմ, մենք  ժամանակ ունենք ամբողջապես նայելու ներկայացված օրենսգիրքը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ ԲՀԿ-ն կնայի Ընտրական նոր օրենսգիրքը: ԲՀԿ-ն նաև խմբակցության նիստ կհրավիրի, որին կմասնակցի նաև Ընտրական օրենսգրքի ԲՀԿ-ի մասով աշխատանքային խումբը, որն աշխատելէ  ԲՀԿ-ի առաջարկների վրա:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այդ  քննարկումների ընթացքում էլ պարզ կդառնա, թե ինչպես է կազմվել նոր օրենսգիրքը: «Կարծում եմ հաջորդ քառօրյայում այն կքննարկվի Ազգային ժողովում, մեր առաջարկները կներկայացնենք: Այդ պահին իհարկե առաջին շատ հպանցիկ նայելուց վիճելի ու մտահոգ դրույթներ կան, բայց կրկնում եմ՝ այս պահին զերծ կմնամ գնահատական տալուց»,-ասաց ԲՀԿ ղեկավարը:

Եզրափակելով՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք ունեն իրենց առաջարկությունների  փաթեթը, որոնք կներկայացնեն. կընդունեն՝ լավ, չեն ընդունի, ըստ Զոհրաբյանի, ԲՀԿ-ն կորոշի իր հետագա անելիքները: