ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը:
Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը Aarartnews.am- ի հետ զրույցում դժվարացավ ասել՝ ճի՞շտ է Արցախի ճանաչման հարցը մտցնել օրակարգ, թե՞ ոչ:
«Շատ բարդ հարց եք տալիս, ես ինքս, իմանալով, հասկանալով՝ ինչ է կատարվում արտաքին եւ ներքին քաղաքական դաշտում, այդ հարցի վերաբերյալ ճշգրիտ պատասխան չեմ կարող տալ. մեր ամբողջ պահվածքն ու վարքն այսօրվա իշխանության բերումով այնքան սխալ ֆորմատների մեջ է գտնվում, որ մենք մոլորության մեջ ենք: Արցախի ճանաչման խնդիրը մենք բարձրացրել ենք դեռեւս 1988-ականներին, երբ խնդիրը հենց անկախության սկզբունքով էր դրված, բայց մեր գլխին թափված դրական եւ բացասական պատմական իրադարձությունների բերումով, մոռացանաք դա: Ինչո՞ւ՝ անհասկանալի է», -ասաց պարոն Ադամյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանին բանիմաց մարդիկ են պետք, ովքեր կկարողանան ստեղծված իրավիճակում ճիշտ լուծումներ գտնել:
«Հիմա, երբ անցել են ժամանակներ, Արցախը հանված է բանակցային ֆորմատից դուրս, գալիս ենք եւ ֆորսմաժորային լուծումներ ենք ուզում անել: Ինձ ֆորսմաժորն է ջղայնացնում, որովհետև միտքը պետք է ունենա խելացի ընթացք, ճիշտ է, թե՞ ճիշտ չի չեմ ուզում ասել, ինձ այս ջղաձգումներն են հունից հանում են: Դժվարանում եմ ասել, թե միջազգային կառույցներում ինչպիսի արձագանք կգտնի այս ամենը:
Երբեմն Արցախի ճանաչման խնդիրը ամերիկաացիներն են հնչեցնում, երբեմն՝ երկներ, որոնցից չենք սպասում նման բան: Օդում կախված է մի իրավիճակ, որը Սիրիայից հետո կենտրոնացած է մեր տարածաշրջանի վրա եւ մեծ քաղաքականություն է գնում: Այսօրվա իշխանությանը ես չեմ ընդունում, պետք են բանիմաց մարդիկ, որ այս խնդիրները կարողանանք լուծել: Այս ամենը թողել, ընկել ենք ջղաձգումների հետևից» ,- ընդգծեց Աշոտ Ադամյանը: