Ինդոնեզիայում մասնագետները գրանցել են 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Ջայապուրա քաղաքից 48 կմ հյուսիս-արևմուտք՝ Նոր Գվինեա կղզու հյուսիսային ափից ոչ հեռու: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերվածությունների վերաբերյալ հաղորդումներ չկան:
Նշենք, որ նախօրեին երկրի արևելքում նույնպես երկրաշարժ էր տեղի է ունեցել` 5,2 մագնիտուդով: