Ինդոնեզիայի ՌՕՈՒ-ն հավանության է արժանացրել ռուսական Су-35 կործանիչների գնումը` ամերիկյան F-5E/F ինքնաթիռները դրանցով փոխարինելու համար: Դրա մասին հաղորդում է Antara գործակալությունը:
“Մենք ցանկանում ենք էսկադրիլյա (Су-35) ունենալ, սակայն գնումը փուլ առ փուլ կկատարվի` պետբյուջեի հնարավորության սահմաններում”, հայտարարել է Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Ռյամիզարդ Ռյակուդուն:
Նա այդ որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Ինդոնեզական ՌՕՈՒ-ն ավելի սովոր է ռուսական ինքնաթիռներով աշխատելուն: