տուն Քաղաքական Միջազգային Մալայզիական ինքնաթիռը գտնվում է ծովի հատակին

Մալայզիական ինքնաթիռը գտնվում է ծովի հատակին

101
0

airasia-family

Ինդոնեզիայի փրկարարները կարծում են, որ երեկ կործանված  AirAsia ավիաընկերության ինքնաթիռը ջրասուզվել է և գտնվում է օվկիանոսի հատակին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ինդոնեզիայի փրկարարական և որոնողական գործակալության ղեկավար Բամբանգ Սոելիստիոն։

«Մեզ տրամադրված կոորդինատներից ելնելով՝ մենք կարծում ենք, որ ինքնաթիռը կործանվել է ծովի վրա և գտնվում է նրա հատակին», — նշել է Սոելիստիոն։ Նա հավելել է, որ ծովում ինքնաթիռը հայտնաբերելը մեծ դժվարություններ է առաջացնելու։ Ըստ փրկարարների՝ Իդոնեզիան չունի անհրաժեշտ սարքավորումներ՝ նման որոնողական գործողություններ իրականացնելու համար, այդ թվում՝ ստորջրյա սարքեր։

Հիշեցնենք, որ երեկ ինդոնեզիական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 162 մարդ, որոնցից մեծ մասը Սինգապուրի քաղաքացիներ են։