տուն Լուրեր Ինդոնեզական անհետացած ինքնաթիռում հայեր չեն եղել

Ինդոնեզական անհետացած ինքնաթիռում հայեր չեն եղել

92
0

Airbus-Malaysia

Ինդոնեզական անհետացած ինքնաթիռում հայեր չեն եղել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Առավոտյան կապվել ենք Ջակարտայում ՀՀ դեսպանության հետ և վերջնականապես հստակեցրել, որ անհետացած ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել»,-ասել է Բալայանը:

AirAsia ընկերության A320-200 օդանավը ցամաքային ծառայությունների ռադարներից անհետացել է դեկտեմբերի 28-ի առավոտյան` ժամը 6:24-ին՝ Սուրաբայ քաղաքի օդանավակայանից մեկնելուց 42 րոպե անց:

Ըստ ավիաընկերության ներկայացուցիչների տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել է 155 ուղևոր, այդ թվում՝ 17 երեխա: Բացի այդ, օդանավում եղել են երկու օդաչու, բորտ-ինժեները և չորս բորտուղեկցորդներ: