տուն Լուրեր Ինչու Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին. ՌԴ դեսպանի պարզաբանումը

Ինչու Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին. ՌԴ դեսպանի պարզաբանումը

102
0

Միջպետական արարողակարգը չի նախատեսում նման շնորհավորանքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Ցանկանում եմ ասել, որ այս դեպքում միջպետական արարողակարգի հարցն է։ Նման շնորհավորանքներն ընդունված չեն, շնորհավորանքները, որպես կանոն, լինում են, երբ կա նշանակում», — ասաց ՌԴ դեսպանը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Սերգեյ Կոպիրկինը վերահաստատեց՝ «ռուսական կողմը տրամադրված է ամենայն ակտիվ կերպով համագործակցելու ՀՀ նոր ղեկավարության հետ»։