Մարդկությունն ի զորու չէ ազատվելու խավարասերներից, քանի որ այդ միջատների ԴՆԹ-ն պարունակում է տեղեկատվություն հսկայական քանակությամբ թույների մասին, որոնք հանդիպել են միջատների այս խմբի զարգացման ողջ պատմության ընթացքում: Այս մասին հաղորդում է Ria-ru-ն:
Խավարասերների գենոմը շատ մեծ է. միջատների շարքում այն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն մորեխներին: Մարդու ԴՆԹ-ն զգալիորեն կարճ է:
Այս դասի միջատները Երկրի վրա հայտնվել են շուրջ 235 մլն տարի առաջ, երբ նույնիսկ դինոզավրերը այդ ժամանակ էվոլյուցիոն նորություն էին: Եվ այս պատկառելի ժամանակաշրջանի ընթացքում նրանք կարողացել են կուտակել իրենց առողջության համար վնասակար նյութերի մասին տեղեկատվություն: Եվ, որ առավել տարօրինակ է, նման բան տեղի չի ունեցել մյուս կենդանիների մոտ:
Կուտակված էվոլյուցիոն փորձը օգնում է խավարասերներին ճանաչել սնունդը և տարբերել անվտանգ սուբստանցիաները թունավորներից: Բացի այդ, թույնին հարմարվելու համար խավարասերներին պետք չէ էվոլյուցիայի ենթարկվել, բավական է ակտիվացնել հին գեները: