ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Ազգային Ժողովում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հարցրեց՝ նորմա՞լ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը քննարկվի եւ ընդունվի հապշտապ, երբ բազմաթիվ հարցեր կան: «Ես չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքն այսպիսի հապշտապությամբ ընդունվեր Ազգային ժողովում»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
«Սովորական պայմաններում ձեզ հետ կհամաձայնեմ: Սակայն երկրում իրավիճակը ֆորսմաժորային է: Դրա համար կառավարությունը ֆորսմաժորային լուծում է առաջարկում»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը եւս դժգոհեց Ընտրական օրենսգրքի արագ քննարկումից:
Սոնա Դավթյան