Նիդեռլանդացի մի խումբ գիտնականներ պարզել են, թե ինու են կատուները սիրում թաքնվել արկղերի կամ փակ տարածությունների մեջ: Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Applied Animal Behaviour Science ամսագրում:
Պարզվել է, որ այդպես կատուները պայքարում են սթրեսի դեմ: Հետազոտությանը մասնակցել է 19 կատու, որոնք կատուների ապաստանում են հատնվել փողոցից: Գիտնականները կատուներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի կենդանիները հնարավորություն են ունեցել մտնելու արկղերի մեջ, մյուսները` ոչ:
Երկու շաբաթ տևած փորձի ժամանակ մասնագետները պարզել են, որ կատուները, որոնք պատկանել են երկրորդ խմբին, խնդիրներ են ունեցել նոր միջավայրում ընտելանալու հետ: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ արկղերի մեջ մտնելով՝ կատուները կարողանում են ավելի քիչ էներգիա ծախսել, քանի որ այնտեղ ավելի տաք է: