Մանչեսթրի ու Լոնդոնի համալսարանների մասնագետները Եվրոպական էկոնոմիկայի ասոցիացիայի ուշադրությունը հրավիրել են իրենց սեփական տեսությանվրա, թե ինչու են ժամանակակից կանայք գիրանում, կամ ինչու են ա պարբերաբար այդ խնդրի առջև կանգնում, հաղորդում է isra.com-ը:
Ըստ բրիտանացի գիտնականների, ներկայում, միջինվիճակագրական կինը տնային աշխատանքներին 20%-ով ավելի քիչ ժամանակ է հատկացնում, քան 35 տարի առաջ էր: Դա նշանակում է, որ կազմվածքի առաջին թշնաին հենց ժամանակակից հարմարանքներն ու սարքավորումներն են, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, սպասք լվացող մեքենան ևն:
Որպես իրենց տեսության հաստատում, բրիտանացիներն օրինակ են բերում. ասենք` հատակը մեկ ժամում լվանալու ընթացքում կինը մոտ 200 կալորիա է ծախսում, իսկ նույնքան ժամանակ համակարգչի առջև անցկացնելու դեպքում` ընդամենը 70 կալորիա: