տուն Լուրեր Ինչու են բուհ-երի շրջանավարտների 10 տոկոսը աշխատանք գտնում

Ինչու են բուհ-երի շրջանավարտների 10 տոկոսը աշխատանք գտնում

86
0

gorcazrkutryun-140x140

Բուհական շրջանավարտների մոտ 10 տոկոսն է աշխատանք գտնում` ըստ իր մասնագիտության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սինոփսիս Արմենաիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը: «Մեր բուհերի շրջանավարտների մոտ 10 տոկոսն է աշխատանք գտնում: Սա կարելի է կապել մի քանի գործոնների հետ: Դրանցից առաջինը պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման չգնալն է, որը պետք է անել ժամանակ առ ժամանակ և պարբերաբար»:
Մասնգագետների քիչ լինելը Հովիկ Մուսաելյանը կապեց նաև բուհերում լաբորատորիաների սակավությամբ և տեխնիկայով անապահով լինելու փաստով: «Մեր բուհերն ունեն տեխնիկական հագեցվածության խնդիր: Մեր պետբյուջեն չունի միջոցներ տրամադրելու բուհերին, որպեսզի լաբորատորիաներ կառուցեն: Բուհերը տեխնիկայով ապահովելու համար հսկայական գումարներ պետք է ներդրվեն, որը չեն կարողանում ապահովվել բյուջեի վատ պայմանների հետևանքով»:
Հանրակրթությունը շատ մեծ դեր ունի մասնագիտական ճիշտ ընտրություն կատարաելու համար,- հայտնեց Հովիկ Մուսաելյանը: «Այս նպատակով «Սինոփսիս Արմենիա», Վիվասել MTS և «Յունիկոմպ» ընկերությունները համատեղ ուժերով կառավարությանը ներկայացրել են մի ծագիր, ըստ որի՝ ֆիզմաթ թեքումով դպրոցներում ինֆորմատիկա առակայի փոխարեն դասավանդվելու են էլեկտրոնիկա, ծրագրավորում, կապի համակարգեր և այլն»: