տուն Քաղաքական Միջազգային Ինչու է Ռուսաստանը փլուզում սեփական տնտեսությունը. Time

Ինչու է Ռուսաստանը փլուզում սեփական տնտեսությունը. Time

109
0

image1415352796069_i1

Ամերիկյան Time ամսագիրը հոդված է նվիրել Ռուսաստանի տնտեսության գահավիժմանը: Հոդվածագիրը հարց է ուղղում, թե ինչու է Ռուսաստանը փլուզում ինքն իր տնտեսությունը: Պարբերականը հիշեցնում է, որ երբ ԱՄՆ-ում պետք է տնտեսության անկում սկսվեր, Դաշնային պահուստային հիմնադրամը նվազեցրել է տոկոսադրույքը մինչև զրո տոկոս և պահում էր այդ մակարդակին, ինչը թուլ տվեց խթանել տնտեսությունը:

Մոսկվան, թերևս, ընտրել է հակառակ ռազմավարությունը: Վարկերի տրամադրումը թանկացվել է մինչև 17 տոկոս: Ամսագիրը չի բացառում, որ Կենտրոնական բանկի նման քաղաքականությունն էլ ավելի կթուլացնի Ռուսաստանի թուլացած տնտեսությունը:  Մոսկվան բախվել է մի խնդրի հետ, որը պահանջում է կոնկրետ լուծում: Սակայն ներկայում Ռուսաստանում իրականացվող ծրագիրը, ամենայն հավանականությամբ, չի աշխատի, քանի որ ազգային արժույթը շարունակում է անկումը: