Ըստ Ինդոնեզիայի իշխանությունների՝ երկրի կառավարական մարմինները արդեն 2024 թվականին կտեղափոխվեն նոր մայրաքաղաք, որը կգտնվի Կալիմանտան կղզում։ Այս մասին The Jakarta Post-ին տված հարցազրույցում ասել է պլանավորման եւ ազգային զարգացման նախարար Բամբանգ Բրոջոնեգորոն։
Ինչպես հայտնել է գերատեսչության ղեկավարը, պետք է առանձին մեխանիզմ ստեղծվի, որը կզբաղվի մայրաքաղաք Ջակարտայի տեղափոխությամբ։
Կալիմանտան կղզին գտնվում է սեյմոլոգիական անվտանգ գոտում, որը հատկապես կարևոր է աշխարհի խոշորագույն՝ Ինդոնեզական արխիպելագի համար։
Ներկա մայրաքաղաքը ունի լուրջ խնդիրներ՝ կապված քաղաքային ենթակառուցվածքի ոչ բավարար զարգացման հետ։