Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր իրենց անձնական էջերում եւ ՖԲ խմբերում նյութեր տարածելու խնդիր ունեն: Խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ, iDitord.org-ի համահեղինակ և համակարգող Սամվել Մարտիրոսյանից:
«Երկու պատճառ կա. կամ տվյալ օգտատերը շատ է նյութեր շեյր անում, որի դեպքում «Ֆեյսբուքը» նրան ժամանակավոր բլոկ է անում, կամ էլ բլոկը կարող է լինել ոչ թե մարդու հանդեպ, այլ՝ լինքի: Օրինակ` եթե ինչ-որ կայք շատ եք շեյր անում, կարող է այդ կայքը բլոկ գցել: Եթե որևէ կայքից, օրինակ, մի 300 խմբում նյութեր շեյր անեք (300-ը պայմանական թիվ է. ՖԲ-ն հստակ թիվ չունի — խմբ.), ապա հնարավոր է` «Ֆեյսբուքը» կայքի լինքը բլոկ գցի, եւ այդ դեպքում ով էլ շեյր անի, ՖԲ-ն թույլ չի տա»:
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ հեռախոսով նյութերը տարածել լինում է, մասնագետը բացատրեց. «Որովհետև ՖԲ-ն ձեզ բլոկ է անում որպես ռոբոտի, այսինքն՝ պայքարում է ռոբոտների դեմ, եւ քանի որ ռոբոտները լավ չեն կարողանում աշխատել, դրա համար հեռախոսն ավելի լոյալ է»: