տուն Uncategorized Ինչու՞ են կտրել 24- ամյա երիտասարդի ականջը. նոր մանրամասներ

Ինչու՞ են կտրել 24- ամյա երիտասարդի ականջը. նոր մանրամասներ

123
0

danak-600x385

Վիճաբանություն Շիրակի մարզում, ինչի պատճառով   կտրված ականջով «Գյումրի» ԲԿ էր տեղափոխվել 1993 թվականին ծնված Ա. Տ.-ն:

Վերջինիս ականջը կտրելու պատճառը եղել է իր ֆեյսբուքյան շփումը Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղից ամուսնալուծված մի աղջկա հետ: Ոսկեհասկ գյուղի բնակիչներից մեկը Araratnews.am-ին պատմեց, որ աղջկա եղբայրը քրոջն այլևս չգրելու և չզանգահարելու պահանջով հանդիպել է Ա. Տ.-ին: Հանդիպման ընթացքում վիճաբանություն է  սկսվել, որն էլ ավարտվել է նշված հանցագործությամբ: Գյուղաբնակը (անունն իր իսկ խնդրանքով չենք հրապարակում) մեզ պատմեց, որ աղջիկն ունի առողջական որոշ խնդիրներ: Ամբողջ գիշեր գյուղի երիտասարդներից շատերը եղել են ոստիկանությունում, նրանց  նույնպես հարցաքննել են:

Նշենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Դրա մասին արդեն Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Նա նաև հայտնեց, որ նախաքննություն է ընթանում: «Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել մեկ անձ, 1992 թվականին ծնված Արմեն Հարությունյանը»,- ասաց Ասլանյանը: Շիրակի մարզի դատախազը հաստատեց, որ  տարբեր անձինք են հարցաքննվել:

Հավելենք, որ Արմեն Հարությունյանն  ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ նկարագրելով հանցագործության դեպքի մանրամասները: Կատարվում է քննություն: